Թուրքիայի шնվ-տшնգnւթյան խորհուրդը այսօր գումարելու է այս տարվա 2-րդ նիստը։ Օրակարգում ընդգրկված կարևոր հարցերից մեկը լինելու է «Հունաստանի՝ զի-նմшնն ուղղված գործողություններն» ու Էգեյան ծովում, Կիպրոսում և Արևելյան Միջերկրականում տեղի ունեցող զարգացումները։
Սպասվում է, որ նիստի ընթացքում կքննարկվեն Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության դիմումների համատեքստում Թուրքիայի որդեգրած դիրքորոշումը, ինչպես նաև Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռшզմшկшն գործողությունը և Թուրքիայի միջնորդական ջանքերը:
Հիշեցնեք , որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն իր համար այլևս գոյություն չունի ԱՄՆ կատարած այցից հետո։
«Միցոտակիսը հորդորեց ԱՄՆ-ին չվաճառել Թուրքիային Ֆ-16-ներ։ Սրանից հետո ինձ համար այլեւս Միցոտակիս անունով մեկը չկա։» , — ասել էր Թուրքիայի նախագահը: