Թբիլիսին հարթակ է առաջարկում՝ արցախյան հարցի վերջնական լուծման համար

Վրաստանի արտգործնախարարի Թուրքիա այցից հետո երկրում ակտիվացել են Երևանին ու Բաքվին երկխոսության հարթակ տրամադրելու և «3+3» ձևաչափով համագործակցության մասին քննարկումները։

Անկարայում Վրաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Թբիլիսին հարևանների համար կարող է դառնալ հակամար տությունը վերջնականապես կարգավորելու երկխոսության հարթակ։

Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիթ Զալկալիանին պաշտոնական այցով Անկարայում էր թուրք գործընկերոջ հրավերով․ այցի օրակարգային հարցերը երկկողմ հարաբերությունների զարգացումն ու տարածաշրջանային նոր իրողություններ էին։

Պաշտոնական Թբիլիսին արդեն երկրորդ անգամ է հայտարարում՝ պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին երկխոսություն սկսել Թբիլիսիում։

Պшտերшզմի օրերին վրացի մի շարք գործիչներ այդ թվում ընդդիմության ներկայացուցիչները կոչ էին արել իշխանություններին՝ քայլեր ձեռնարկել հարևանությամբ ընթացող աննախադեպ պшտերшզմը կանգնեցնելու, երկու երկրների ղեկավարներին Թբիլիսիում ընդունելու համար։

Վրաստանի արտգործնախարարությունն այդ ժամանակ հայտարարեց, որ «պատրաստ է ցանկացած ձևաչափով նպաստել դեսկա լացիային և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»։

Ռազ մական փորձագետ Դավիթ Մայիսայանը «Ռադիոլուրին» ասում է, որ հակամարտությունը դեռ կարգավորված չէ, և «Թբիլիսին այսօր, քան երբևէ պետք է դառնա խաղաղության գոտի այդ լուրջ հակամ արտության լուծման համար»։

Միջազգային հարաբերությունների մասնագետ Գիորգի Գոբրոնիձեն, սակայն զգուշացնում է իշխանություններին՝ «լուրջ վտ անգ կա, որ ինքներս կարող ենք դառնալ մեր դիվանագիտական ​​նախաձեռնության զոհը»։

Նա նաև ընդգծում է՝ Հայաստանում ու Ադրբեջանում Վրաստանին չեն վստահում՝ հիշեցնելով, որ պшտերшզմի օրերին Բաքվում կասկածում էին, թե Թբիլիսին զին ամթերք ստանալու հարցում օգնում է Երևանին, հակառակն էլ Երևանից էր հնչում․

«Թբիլիսին կողմերին միայն կարող է առաջարկել ցանկության դեպքում բանակցություններ վարել Թբիլիսիում առանց վրացի քաղաքական գործիչների ու դիվանագետների մասնակցության»։

«3+3» ձեւաչափով համագործակցության մասին. Վրացական լրատվամիջոցները գրում են, որ Վրաստանի արտգործնախարարին թուրք գործընկերն Անկարա էր հրավիրվել՝ համոզելու մասնակցել այս ձևաչափով համագործակցությանը։

Հարավկովկասյան երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և տարածաշրջանի մյուս երեք երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի միջև համագործակցության հարթակ ձևավորելու մասին առաջին անգամ պшտերшզմի ավարտից հետո խոսել է Թուրքիան։

Վրաստանի փոխվարչապետը ևս մեկ անգամ շեշտել է, որ Վրաստանը մտադիր չէ մասնակցել մի համագործակցության, որում ներկայացված է նաև Ռուսաստանը։ Նա նաև ընդգծել է՝ հարավկովկասյան տարածաշրջանի ապագան պետք է որոշեն հարավկովկասյան երեք երկրները։

Հայաստանի Հանրային Ռադիո

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս