Ադրբեջանցի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը Միլլի Մեջլիսի (խորհրդարան) այսօրվա նիստում կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել Արցախյան 44-օրյա պատ-երազմի մասնակիցների խնդիրներին, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիոցները։
Պատգամավորը նշել է, որ պատ-երազմի մասնակիցների հետ կապ-ված առկա խնդիրները պետք է լուծվեն: Ինչպես նշել է Նովրուզովը, պատերազմի շատ մասնակիցներ ասելիք ունեն, նրանց պետք է ընդունել և լսել։
«Պատ-երազմի մասնակիցներն ինքնաս-պանություն են գործում. երբ պատ-երազմի վետերանները գալիս են նախարարություն, նրանց ասում են, որ իրենց փաստաթղթերը համակարգ չեն մտել։ Դե, քանի որ չեն մտել, այս հարցով պետք է զբաղվեն նախարարության աշխատակիցները, պետք է այս մարդկանց ցույց տալ նախագահի հոգատարությունը։ Այս ոլորտում գործում են 4 մասնագիտացված կառույցներ, որոնցից յուրաքանչյուրում աշխատում են հազարավոր աշխատակիցներ։
Այս խնդիրները կարելի է լուծել, եթե յուրաքանչյուր կառույցում հատկացվի 5 աշխատող։ Բայց դա չեն անում՝ հակաադրբեջանական ուժերին խոսելու առիթ տալով։ Լուծե՛ք այս հարցը արդեն», – ասել է պատգամավորը: