Ավելի քան 15 հազար քաղաքացիներ, որոնց անձնական կարողությունը մեկ միլիոն դոլար է կամ գերազանցում է այդ գումարը, կարող են այս տարվա ընթացքում հեռանալ Ռուսաստանից:
Այդ մասին այսօր հայտնել է համաշխարհային տնտեսական միգրացիայի հարցերը լուսաբանող Henley&Partners վերլուծական կենտրոնը:
«Ռուսաստանը միլիոնատերեր է կորցնում, ունևոր մարդիկ հետզհետե ավելի հաճախ են արտագ-աղթում անցած տասնամյակում: Դա երկրի առաջ ծառացած խնդիրների մասին վաղ նախազգուշացում է: Խոշոր երկրների փլ-ուզմանը միշտ նախորդում է հարուստ մարդկանց արտագ-աղթը, նրանք հաճախ առաջինն են մեկնում, քանի որ ունեն դրա հնարավորությունը»,- ասել է վերլուծաբան Էնդրյու Էմոյլսը :
Henley&Partners-ը նշում է, որ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան այսօրվա դրությամբ քիչ հարմար են ռուսաստանցիների համար, որոնց ֆինանսական միջոցների վերաբերյալ այդ երկրներում կարող են ծագել որոշակի իրավական հարցեր:
Այսօր, ըստ Henley&Partners-ի, ունևոր ռուսների համար արտագաղթի առումով ամենագրավիչ երկիրը, հավանաբար, Արաբական Միացյալ Էմիրություններն է:
Ռուսական միգրացիայի մյուս հավանական ուղղություններն են Ավստրալիան, Սինգապուրը, Իսրայելը, Մալթան, Մոնակոն և Մավրիկիոսը:
Ուկրաինան, Henley&Partners-ի վերլուծաբանների գնահատմամբ, մինչև տարեվերջ կարող է լքել մոտ 2800 դոլարային միլիոնատեր, ինչը միլիոն և ավելի գումար ունեցող քաղաքացիների 42 տոկոսն է: