Թուրքական դա-տարանը բավարարել է Անկարայի Ոլուս շրջանի հայկական կաթոլիկ գերեզմանոցի վրա իրականացվող շինարարության կասեցման և շինթույլտվության չեղարկման պահանջով հայցը:
Հայցը ներկայացրել էր Թուրքիայի ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղը: Պալատի տարածած հայտարարության համաձայն՝ Անկարայի 14-րդ վարչական դա-տարանը բավարարել է Անկարայի Ալթընդաղ շրջանի համայնքապետարանի ու բնակվարչության դեմ ներկայացված հայցը՝ չեղարկելով շինթույլտվությունը: — «Է րմենիհшբեր»
Պալատի ղեկավար Թեզջան Քարաքուշ Ջանդանը, մեկնաբանելով դա-տարանի որոշումը, ասել է. «Անընդունելի է խանութի կառուցումը այս տարածքում, որը բոլոր գիտական աղբյուրներում որպես հայ կաթոլիկ գերեզմանոց հիշատակվում: Այստեղից նաև մարդկային ոսկորներ են ի հայտ եկել։ Դա-տական հայցով հանդես եկանք մեր եղբայրության և համակեցության կարևոր ցուցիչն ու վկան հանդիսացող հայ կաթոլիկ գեր-եզմանոցի վրա խանութի անօ-րինական կառուցման գործի առնչությամբ։ Դա-տարանի վճիռը ուրախալի է և նպաստավոր հանրության համար, սակայն այնտեղի պատմական գեր-եզմանոցն ավ-իրված է։ Հարկավոր է բոլոր պատասխանատուներին պատ-ժել՝ սույն դա-տավճռի շրջանակներում»։
Ջանդանը տեղեկացրել է նաև, որ որ իրենք դիմել են Թուրքիայի մշակութային հարստությունների պահպանման շրջանային խորհուրդ՝ տարածքը որպես գեր-եզմանոց գրանցելու համար։
Հիշեցնենք, որ 2021-ի մարտին այս ապօրինի շինարարության մասին բարձրաձայնել էր նաև Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը:
Վերջինս Ջանդանի հետ այցելել էր շինարարության տարածք, սակայն նրանց թույլ չէին տվել ներս մտնել ու տեղում ուսումնասիրություն անել: Փայլանն ու Ջանդանը խնդիրը հասարակությանը հասցնելու նպատակով տեղում մամուլի ասուլիս էին կազմակերպել: