Վրացական հեռուստաալիքներից մեկում նոր թոք-շոու կհայտնվի, որի վարողը կդառնա պետության նախկին ղեկավար, Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին: Այդ մասին պատմել է ինքը՝ քաղաքական գործիչը։
Սաակաշվիլին նշել է, որ հաղորդման ձևաչափը ենթադրում է հանդիպումներ վրաց հասարակության ներկայացուցիչների հետ:
Բացի այդ, Օդեսայում նախատեսված է երիտասարդական կոնգրես՝ հարյուրավոր վրացի քաղաքացիների մասնակցությամբ։
Հիշեցնենք ՝ 2003 թվականի նոյեմբերի 22-ին Թբիլիսիում ընդդիմադիրները վարդերը ձեռքերին գրшվեցին խորհրդարանի շենքը։ 2003 թվականի նոյեմբերի 23-ին Միխեիիլ Սաակաշվիլու «Ազգային շարժման» կողմից կազմակերպված ցույցերի արդյունքում Զուրաբ Ժվանիայի և խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հետ համատեղ Վրաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն։ Հեղափոխության գլխավոր շարժառիթը 2003 թվականի ոյեմբերի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղ-ծման մեջ բնակչության լայն զանգվածների դшտшպшրտnւմն էր։ Էդուարդ Շևարդնաձեն ստիպված էր հրաժարական տալ։
2004 թվականին «Ազգային շարժումը» միավորվեց Զուրաբ Ժվանիայի «Միացյալ դեմոկրատներ» քաղաքական կազմակերպության հետ։ Դաշինքը կոչվեց «Ազգային շարժում-Դեմոկրատներ» և դրա հիման վրա ստեղծվեց «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը։ Առաջնորդը դարձավ Միխեիլ Սաակաշվիլին։
2003 թվականի նոյեմբերի 26-ին Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի նախագահի ընտրությունների ժամանակ առաջադրվել է երկու դաշինքների՝ «Ազգային շարժման» և «Բուրջանաձե-դեմոկրատների» կողմից։
Վրաստանի նախագահի նոր ընտրություններ տեղի ունեցան 2004 թվականի հունվարի 4-ին։ Սաակաշվիլու թեկնածության օգտին քվեարկել է ընտրողների 96,27 %-ը։
2004 թվականի մարտին Սաակաշվիլու և Բուրջանաձեի համատեղ դաշինքը՝ «Ազգային շարջում-Դեմոկրատներ»-ը, հաղթանալ տարավ խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով ընտրողների ավելի քան 76 %-ի ձայները։