Թուրքիան հայտարարել է, որ որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ՝ ինքնիշխանություն ունի Էգեյան ծովի բոլոր կղզիների նկատմամբ, որոնք անուններով նշված չեն միջազգային պայմանագրերում, և հույն պաշտոնյաները Թուրքիայից պետք է թույլտվություն պահանջեն կղզիներ մեկնելու:
Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների ամիսներ շարունակ հայտարարություններից հետո, որ Հունաստանի ինքնիշխանությունը Միջերկրական ծովի արևելյան մի շարք կղզիների վրա պայմանավորված է Աթենքի ապառшզմшկшնացումով, այժմ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, որոշել է, որ ցանկանում է արգելել Հունաստանի պաշտպանության փոխնախարար Նիկոս Հարդալիասին այցելել նշված կղզիները՝ առանց Անկարայի թույլտվության։
Նշենք , որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նույնպես սպшռնшցել էր ավելի վաղ հայտարարելով , որ «Էգեյան ծովի կղզիների ինքնիշխանությունը կասկածի տակ կդրվի, եթե Հունաստանը կանգ չառնի։»