Բայդենը Հունական դրոշ փողկապով արդեն երկրորդ անգամ ԱՄՆ-ում ընդունում է Հունաստանի վարչապետին և խոստանում Ֆ-35 կnրծшնիչներ

Այս օրերին ԱՄՆ ֊ում պաշտոնական այցով գտնվող Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է հինգերորդ սերնդի ամերիկյան Ֆ-35 կnրծшնիչների ձեռքբերման մասին։

Հիշեցնենք ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր նախագահության երկու տարիների ընթացքում , արդեն երկրորդ անգամ է Սպիտակ տանը ընդունում Հունաստանի վարչապետին: Նշենք , որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ ոչ մի անգամ չի հրավիրվել Վաշինգտոն , ավելին ՝ Էրդողանը խնդրել էր Բայդենի աշխատակազմին կազմակերպել հանդիպում ԱՄՆ նախագահի հետ ինչը մերժվել էր:

Եվ այսպես ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թվիթերում գրառում է կատարել նախօրեին Սպիտակ տանը՝ ի պատիվ Հունաստանի վարչապետի ընդունելության։

«Պատիվ էր հյուրընկալել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին և տիկին Միցոտակիին Սպիտակ տանը ընդունելության համար: Մեր երկու ազգերի միջև բարեկամությունը, գործընկերությունը և դաշինքն ավելի ամուր են, քան երբևէ եղել է և այն ավելի կամրանա»,- գրել է Բայդենը գրառման մեջ, որում ներառված է իր և իր կնոջ՝ Ջիլիի լուսանկարը Միցոտակիսի և տիկնոջ հետ:

Հունաստանի վարչապետին ընդունելության ժամանակ ԱՄՆ նախագահը վերահաստատել է , որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են պատմական բարձր մակարդակի վրա և հույս հայտնել , որ երկու երկրների միջև սերտ համագործակցությունը կշարունակվի՝ ընդգծելով, որ անհամբերությամբ սպասում է Միցոտակիսի հետ բանակցությունները շարունակելուն նաև Հունաստանում։

Միցոտակիսի հետ հանդիպման համար Բայդենի ընտրած հանդերձանքը կապույտ փողկապն էր Հունաստանի դրոշով:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս