Թուրքական մամուլն անդրադարձել է լիրայի արժեզրկմանը՝ հայտնելով, որ հունիսի 20-ին գրանցվել է անցած տարվա դեկտեմբերից ի վեր լիրայի անկման ամենաբարձր ցուցանիշը (1 ԱՄՆ դոլար = 17.37 թուրքական լիրա): — «Է րմենիհшբեր»
Այս համատեքստում, ըստ թուրքական աղբյուրների, բոլորն ուշադրությամբ սպասում են հունիսի 22-ին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի՝ Անկարա կատարելիք այցին։
Թուրքական կառավարության ձեռնարկած միջոցները չկարողացան կանխել լիրայի արժեզրկումը: Այժմ շուկան սպասում է, թե ինչ որոշում կկայացնի Թուրքիայի Կենտրոնական բանկը տոկոսադորւյթների վերաբերյալ և ինչ կտա Թուրքիային Սաուդյան Արաբիայի թագաժառանգի այցը:
Ենթադրվում է, որ այդ այցի շրջանակներում բանակցություններ կընթանան արտարժույթի նոր աղբյուր ապահովելու համար:
Անկարայի և Էր-Ռիադի միջև դիվանագիտական հարաբերությունները, որոնք վատ-թարացել էին վերջին մի քանի տարում, սկսել են «բարելավվել» այն բանից հետո, երբ Ստամբուլում՝ Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում, Սաուդյան Արաբիայի իշխանությունների կողմից սպ-անված լրագրող Ջամալ Խաշոկջիի գործը վերադարձվել է Էր Ռիադ և տեղի էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական այցը Սաուդյան Արաբիա:
Էրդողանը նաև հանդիպել և գրկախառնվել էր Սելմանի հետ, ով թուրքական իշխանությունների պնդմամբ Խաշոկջիի սպ-անության պատվիրատուն է եղել: