Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով աջակցում է Ուկրաինային եւ Մոլդովային Եվրամիությանն անդամակցելու թեկնածուների կարգավիճակ շնորհելուն։
«Եվրախորհրդարանի միանշանակ և ամուր դիրքորոշումը. Այսօր Եվրահանձնաժողովը պետք է թեկնածուի կարգավիճակ շնորհի Ուկրաինային և Մոլդովային, նույն ճանապարհը հետագայում նաև Վրաստանին»,- ասել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։
Նա վստահ է, որ դա ցույց կտա առաջնորդություն, վճռականություն և տեսլական՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատ-երազմի համատեքստում։
«ԵՄ-ն մնում է հուսալի գործընկեր և վստահելի աշխարհաքաղաքական խաղացող», — ավելացրել է նա: