Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին բժիշկ ու նախկին պատգամավոր Թուրհան Չյորմեզը պնդել է, որ Էրդողանի մերձավոր շրջապատից շատերն արտերկիր տեղափոխվելու պլաններ են մշակում: — «Է րմենիհшբեր»
«Նույնիսկ Էրդողանի մերձավոր շրջապատից Անգլիայում կարիերա փնտրող, ապագա փնտրող մարդիկ կան: Ընտանիքի մի մասին այնտեղ թողած այստեղ եկող-գնացող կարևոր անձինք կան»,- ասել է Չյորմեզը: Ըստ նրա՝ Անգլիայում գտնվելիս այնտեղ Էրդողանի շատ մերձավորների է հանդիպում:
Բժշկի կարծիքով՝ այդ անձանց՝ արտասահմանում ապագայի պլաններ կազմելը կապված է այն բանի հետ, որ նրանք Թուրքիայի ապագայի վերաբերյալ անհանգստություններ ունեն և ուզում են իրենց վաղվա օրը ապահովագրել: