Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «հպարտ է» ռուս զի-նվորների գործողություններով Ուկրաինայում, որտեղ, ինչպես պնդում է Մոսկվան, «ռազ-մական հատուկ գործողություն» է իրականացվում։
«Մենք հպարտ ենք, որ հատուկ ռազ-մական գործողությունների ընթացքում մեր մար-տիկները գործում են խիզախ, պրոֆեսիոնալ, ինչպես իսկական հերոսներ», — հայտարարել է Պուտինը Կրեմլում Ռազ-մական ակադեմիայի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ։
Անդրադառնալով Ուկրաինա ներխ-ուժելու պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատ-ժամիջոցներին, Կրեմլի ղեկավարը հավաստիացրել է՝ «դրանք կհաղթահարվեն»։
Եվ «ի դեմս նոր սպա-ռնալիքների և ռիսկերի՝ մենք ավելի կզարգացնենք և կամրապնդենք մեր զի-նված ուժերը», — հայտարարել է Պուտինը՝ խոստանալով նոր «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հր-թիռը շահագործման հանձնել մինչև տարեվերջ։