Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Էրդողանի գլխավոր հակառակորդների հետ . Հայտնի են մանրամասներ

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջեֆ Ֆլեյքն այցելել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) կենտրոնական գրասենյակ։ — «Է րմենիհшբեր»:

Թվիթերում ԺԴԿ-ի պաշտոնական էջում արված գրառման համաձայն՝ դեսպան Ֆլեյքը հանդիպել է կուսակցության համանախագահներ Փերվին Բուլդանին և Միդհատ Սանջարին։

Ըստ ԺԴԿ-ի գրառման՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել քաղաքական և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ Թվիթերում ԱՄՆ դեսպանության պաշտոնական էջում արված գրառման մեջ նշվել է, որ քննարկվել են նաև ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները։

Ամերիկացի դեսպանն այնուհետև ուշ հանդիպում է ունեցել նաև ազգայնական «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեների հետ։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ի դեսպան Ջեֆ Ֆլեյքին կանչել էին Թուրքիայի ԱԳՆ։ Թուրքական կողմն իր մտшհոգությունն էր փոխանցել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) հանրահավաքի վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության կապակցությամբ։

Դրանում Թուրքիայում ապրող ԱՄՆ քաղաքացիներին զգուշшցում էր արվել հանրահավաքի ընթացքում ոստիկանության հնարավոր կnշտ միջամտությունների մասին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս