Ռուսաստանը քրդերին վստահեցրել է, որ թույլ չի տա Թուրքիային ռազ մական գործողություն սկսել իրենց դեմ

Սիրիայի դեմոկրատական խորհրդի (SDS) ներկայացուցիչ Բասսամ Սաքերը հայտարարել է, որ Ռուսաստանը վստահեցրել է իրենց, որ չի աջակցի Սիրիայում հերթական ռազ-մական գործողություն իրականացնելու Անկարայի ծրագրերին։

Նրա խոսքով՝ Մոսկվան Թուրքիային հնարավորություն չի տա ռազ-մական գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիս-արեւելյան շրջաններում։ Մասնավորապես, ռուսական իշխանությունները խոստացել են անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի թուրքերը չհարձակվեն քրդերի վրա։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում քրդական ուժերի դեմ նոր ռազ-մական գործողություն են սկսելու:

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս