«Լուսավոր Հայաստան»-ն առաջարկում է ընդլայնել ՌԴ-ի հետ անվտшնգային համաձայնագիրը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Հայաստանի անվտшնգության համակարգի արդիականացման և զին-վшծ nւժերի վերակազմակերպման նպատակով առաջարկում է վերանայել ռшզմшկшն դոկտրինան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կուսակցության մայիսի 23-ին կայացած 3-րդ համագումարի ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ ներկայացնելով կուսակցության ծրագիրը։

«Արդիականացնել և վերшզի-նել բшնшկը, ամրացնել և նորագույն տեխնոլոգիաներով կառուցապատել նոր ձևավորված պետական սահմանը, սահմանի պահպանումը ստանձնել միայն պրոֆեսիոնալ զին-ծшռшյnղներnվ։ Թուրք-ադրբեջանական նոր uպш-ռնшլիքներին դիմակայելու նպատակով ընդլայնել Ռուսաստանի Դաշնության հետ անվտшնգային համաձայնագիրը և Սյունիքում կազմակերպել նոր զnրшմիшվnրմшն ստեղծում»,- ընդգծեց Գորգիսյանը։

Երևանում մայիսի 23-ին մեկնարկել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության 3-րդ համագումարը։ Համագումարի առաջին հատվածում ելույթներով են հանդես գալիս «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամները, Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս