Եվս մեկ երկրում հայտնաբերվել է «Կապիկի ջրծաղիկ» . Մանրամասներ տարածվող համաճարակից

Աշխարհը, որն ավելի քան 2 տարի պայքարում է կորոնավիրուսի դեմ, այժմ տագնապած է «Կապիկների ջրծաղիկ» վիրուսով։
«Կապիկների ջրծաղիկ» է հայտնաբերվել

Մեծ Բրիտանիայից , Իսպանիայից, Ֆրանսիայից , Գերմանիայի , Պորտուգալիայից, Իտալիայից, Նիդեռլանդներից , Շվեդիայից, Կանադայից և ԱՄՆ-ից հետո այն ժամեր առաջ հայտնաբերվել է նաև Բելգիայում։

Անտվերպենի արևադարձային բժշկության ինստիտուտից Իզաբել Բրոսիուսը հեռուստաընկերությանը հայտնել է, որ աֆրիկյան «Կապիկների ջրծաղիկ» վիրուսը հայտնաբերվել է նաև Բելգիայում:

Մասնագետները նշում են, որ վիրուսի ամենատարածված ախտանիշները ներառում են ջերմություն, դող, մկանային ցավ և հոգնածություն։

Նշենք , որ այօր Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արտակարգ խորհրդակցություն էր հրավիրել «Կապիկների ջրծաղիկ»-ի բռնկման հետ կապված:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս