Էրդողանը սպш ռնացել է ԱՄՆ-ին . «Եթե չվաճառեք կործանիչները մեզ, ապա մենք …

Թուրքիայի նախագահ ռեջեփ Թայիփ Էրդողանը սպш-ռնացել է ԱՄՆ-ին: Նրա խոսքերով,եթե ամերիկյան կողմը Թուրքիային չվաճառի արդիականացված Ֆ-16 կոր-ծանիչները, Թուրքիան կդիմի Ռուսաստանին:

«Միացյալ Նահանգները միակը չէ, որն աշխարհում ռազ-մական ինքնաթիռներ է վաճառում։ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը նույնպես վաճառում են»,-ասել է Էրդողանը։

Վաշինգտոնն ու Անկարան ամիսներ շարունակ բանակցություններ են վարում` փորձելով լուծել կոր-ծանիչների հետ կապված վեճը։

Հիշեցնենք, որ Մադրիդում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարել էր, որ պետք է Ֆ-16-եր վաճառեն Թուրքիային։ «Անհրաժեշտ է, որ կոնգրեսը հավանություն տա, մենք դա կարող ենք հաջողել»,-ընդգծել էր նա։

Իսկ ավելի վաղ Թվիթեր սոցցանցում «Թուրքիայի համար կոր-ծանիչներ չկան» վանդակապիտակով (հեշթեգ) արշավ էր սկսվել ԱՄՆ-ի կողմից Թուրքիային Ֆ-16 կոր-ծանիչներ վաճառելու դեմ։

Թուրքական պետական հեռուստատեսության փոխանցմամբ՝ արշավին աջակցում էին այնպիսի խմբեր, ինչպիսիք են Հելլենա-ամերիկյան առաջնորդության խորհուրդը, Ամերիկայի Հայ դա-տի հանձնախումբը, Կիպրոսի համար արդարադատության միջազգային համակարգման կոմիտեն և այլն։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս