Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց . «Ռուսաստանը դադարել է վստահելի գործընկեր լինել Գերմանիայի համար»

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ «Ռուսաստանն այլևս հուսալի գործընկեր չէ», և այդ պատճառով նա աշխատում է երկիրը ռուսական բնական գազից կախվածությունից ազատելու ուղղությամբ։

Գերմանիայի կանցլեր Շոլցը Մոնրեալ կատարած եռօրյա այցի առաջին օրը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հանդիպմանն ասել է, որ անում է հնարավոր ամեն ինչ էներգիայի նոր աղբյուրներից օգտվելու համար:

Գերմանիայի կանցլերն ասել է, որ Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումները Եվրոպա՝ իբր տեխնիկական պատճառներով, որոնք իրականում գոյություն չունեին։
Ասելով, որ Կանադան կենտրոնական դեր է խաղում կանաչ ջրածնի զարգացման գործում՝ Շոլցն ընդգծել է, որ իրենք ուրախ են, որ կարող են ընդլայնել համագործակցությունն այս ոլորտում:

Շոլցը նաև հայտնել է, որ Կանադան և Գերմանիան պայմանավորվել են Կիևին «ռազ-մական օգնության» նոր փաթեթի շուրջ, որը ներառում է հակաօդային պաշտպանության համակարգեր, հրթ-իռшյին համակարգեր, զինшմթերք:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս