Էրդողան . «Հունաստանը իրեն պահում է երես առած երեխայի պես … մեծ գին կվճարեք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր սպառնալիքներ է հնչեցրել Հունաստանի հասցեին՝ այս անգամ մեղ-ադրելով Հունաստանին իր երկրի դեմ ուղղված միջազգային արշավին աջակցելու մեջ։

«Մենք հստակ ուղերձ ենք հղել բոլորին, ովքեր մտահոգված են Էգեյան ծովի զարգացումներով», — ասել է Էրդողանը իր «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներին Էգեյան ծովի Իզմիր նավահանգստային քաղաքի մոտ EFES-2022 զոր-ավարժություններից հետո:

«Մենք տեսել ենք, թե ինչպես են խաղում մեր երկրի հաշվին։ Նրանք թույլ են տալիս Հունաստանին իրեն պահել երես առած երեխայի պես, ինչպես դա արել են անցյալում»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Հունաստանը մեծ գին կվճարի «նույն պատմական սխալը թույլ տալու համար։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս