Բացարձակ Ձախողում . Էրդողանին չի հաջողվել համոզել Սաուդյան Արաբիայի թագաժառանգին. Սալմանը մերժել է Էրդողանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարողացել ապահովել Սաուդյան Արաբիայից ներդրումներ բերել , այդպիսով կոր-ծանվող լիրան փրկելու համար: Այսպիսով Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ Անկարայում կայացած բանակցությունները կարելի է մեղմ ասել հաջողված չի եղել , իսկ ավելի կոնկրետ լիակատար ձախողվել է :

Էրդողանը հույս ուներ, որ Սաուդյան Արաբիայի դե ֆակտո առաջնորդի այցը Թուրքիա, որն առաջինն էր 2018 թվականին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում լրագրող Ջամալ Խաշոգջիի սպա-նությունից հետո, կհանգեցնի նրան , որ Էր Ռիադը միլիարդավոր դոլարների արժույթի փոխանակում կտրամադրի թուրքերին։ Ինչպես հունվարին դա արվեց Արաբական Միացյալ Էմիրությունների հետ:

Երկու երկրնեի ղեկավարների համատեղ գրավոր հայտարարության մեջ չի նշվում արժույթի փոխանակման համաձայնագրի կամ երկու երկրների կենտրոնական բանկերի միջև ավելի սերտ համագործակցության մասին: Էրդողանը և արքայազն Մուհամեդը, որոնք քաղաքական թշ-նամիներ դարձան Խաշոգջիի սպա-նության պատճառով այն բանից հետո, երբ թուրք առաջնորդը գրեթե մեղադրեց արքայազն Մուհամեդին սպա-նությունը պատվիրելու մեջ, հայտարարել են միայն , որ իրենք ձգտում են լիովին կարգավորել հարաբերությունները, խորացնել տարածաշրջանային համագործակցությունը :

Էրդողանը և արքայազն Մուհամեդը նաև չեն հայտարարել, որ Սաուդյան Արաբիան որևէ համաձայնություն ձեռք բերի թուրքական հիմնադրամի կամ այլ ընկերությունների կողմից վերահսկվող պետական ​​ընկերություններում բաժնետոմսեր ձեռք բերելու վերաբերյալ:

Լոնդոնի զարգացող շուկաների ավագ ստրատեգ Թիմ Էշը ՝ Էրդողանի և Մուհամմեդ բեն Սալմանի հանդիպումից հետո հայտարարել է . «Էրդողանի լիակատար ձախողումը. Թուրքիայի նախագահը իշխանությունը պահպանելու համար արտարժութային օգնության խիստ կարիք ունի»:

Անկարայում գործող Metropoll հետազոտական ​​ընկերության կողմից անցկացված համազգային հարցման համաձայն՝ թուրքերի 60%-ը բացասաբար է վերաբերվում Սաուդյան Արաբիայի հետ մերձեցմանը, մինչդեռ 29,7%-ը դրական է գնահատում նախաձեռնությունը:

Հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն այս շաբաթվա սկզբին ասել էր, որ Էրդողանը «իր պալատում կընդունի Խաշոգջիի սպա-նության պատվիրատուին»։

Նշենք , որ Արքայազն Մուհամեդը կտրականապես հերքում է հանց-ագործության հետ կապված իր առնչությունը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս