Իսրայելի արտգործնախարար Յայիր Լապիդը կոչ է արել Իսրայելի քաղաքացիներին լքել Թուրքիան: Իսկ օրեր առաջ էլ իսրայելական մամուլն էր Թուրքիայում գտնվող իսրայելցիներին հորդորել հնարավորինս շուտ հեռանալ այդ երկրից։ — «Է րմենիհшբեր»
Որպես պատճառ՝ նախարար Լապիդը նշել է այն, որ թուրքական հատուկ ծառայությունների աշխատակիցները ձերբ-ակալել են մի խումբ իրանցի հատուկջ-ոկատայինների, որոնք իբր պատրաստվում էին հարձ-ակումներ գործել Թուրքիայում գտնվող Իսրայելի քաղաքացիների վրա:
«Եշ Աթիդ» խորհրդարանական խմբակցության նիստում Լապիդը խոսել է այսպես կոչված իրանցի ահաբ-եկիչների կողմից Թուրքիայում ծրագրված մի շարք ահաբ-եկչությունների մասին, որոնք, նախարարի պնդմամբ, ուղղված են իսրայելցիների դեմ:
Նախարարի խոսքով՝ այդ սպա-ռնալիքն իրական է և կարող է անմիջական ազդեցություն ունենալ Թուրքիայում գտնվող Իսրայելի ցանկացած քաղաքացու վրա։ Նա նաև կոչ է արել քաղաքացիներին չմեկնել Թուրքիա, եթե նման ծրագրեր կան առաջիկայում:
«Ոչ մի հանգիստ ձեր կյանքից թանկ չէ»,- ասել է Իսրայելի արտգործնախարարը։