Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քանի որ Հայաստանում GetContact-ի ներբեռնումները էլի կտրուկ աճում են։ Սա իրենից փաստացի ներկայացնում է թուրքական լրտեսական ծրագիր, մի տեսանյութ սարքեցի, որպեսզի պարզ լինի, թե մեջը ինչքան վտանգավոր բաներ կան թաքնված»,-գրել է նա ու տեսանյութ հրապարակել։
GetContact հավելվածը տալիս է հնարավորություն տեսնել, թե ով է քեզ զանգում, նույնիսկ եթե անծանոթ համարից է զանգը գալիս։ Բայց այդ հնարավորությունը գալիս է այն բանից հետո, երբ կամայական մարդ, ով տեղադրում է այն իր բջջային հեռախոսի մեջ եւ GetContact-ը տանում է մարդու մոտից իր կոնտակտները։