Զելենսկի . «Մենք կարող ենք հաղթել վիշապին»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կեսգիշերին կարճ տեսանյութ է հրապարակել, որում ասել է, որ Ուկրաինան «կարող է հաղթել վիշապին, որը ստիպել է աշխարհի կեսին դողալ»։

Տեսանյութում Զելենսկին նշել է, որ Ուկրաինան և ուկրաինացիները դարձել են սուպերհերոսներ ողջ աշխարհի համար, սակայն դրա համար «ստիպված են եղել մեծ գին վճարել»։ Ուկրաինայի նախագահը վստահ է, որ ուկրաինական դրոշը, հետևելով «Օձերի կղզու» օրինակին , ի վերջո կծածանվի Ղրիմ և այլ օկու-պացված տարածքներում։

«Կեսգիշերին մեկ միտք եկավ , որով ուզում եմ կիսվել։ Մեզ համար հեշտ չէ 134 օր քնել, բայց այս բոլոր օրերին մենք գիտենք, թե ինչու ենք արթնանում, ում համար և ամենակարևորը՝ ում կողմից։ Մենք պարզապես մարդիկ ենք , բարի, խաղաղ մարդիկ, մենք դարձել ենք աշխարհի սուպերհերոսները: Բայց Աստված ծրագիր ունի և եթե մեզ է բաժին ընկել , որպեսզի հաղթահարենք վիշապին ապա, մենք կարող ենք դա անել: Ահա թե ինչու կապույտ-դեղին գույնը վերադարձել է կղզի և մի օր անպայման կլինի Ղրիմի թերակղզում և մեր բոլոր օկուպացված քաղաքներում ու գյուղերում։ Եվ դրանցից յուրաքանչյուրում կհնչի մեր օրհներգը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Նշենք , որ հուլիսի 7-ին ուկրաինական կոր-ծանիչները ազատել են «Օձերի կղզին» և շարքից հանել մոտ 30 միավոր ռուսական տեխնիկա։ Որպես հաղթանակի խորհրդանիշ՝ ուկրաինացիները տեղադրել են Ուկրաինայի դրոշը։

Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ տնօրինության պետի տեղակալ Ալեքսեյ Գրոմովը հայտնել է, որ Ուկրաինայի զի-նված ուժերը նախատեսում են ուղղակի ֆիզիկական վերահսկողություն սահմանել «Օձերի կղզում»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս