Ճապոնիայի նախկին վարչապետին կր-ակել են երկու անգամ, երբ նա ելույթ է ունեցել բեմում: Ոստիկանները հարձակվողին գետնին են գցել ու խլել ատր-ճանակը։
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն սպանվել է երկրորդ կր-ակոցից։ Այս մասին հայտնի է դարձել միջադեպի նոր տեսանյութից, որը ցուցադրել է տեղական հեռուստաընկերությունը։
Կադրերում երեւում է, որ առաջին կր-ակոցը չի հասել նշանակետին։ Մարդասպանը երկրորդ անգամ ծանր վիր-ավորել է 67-ամյա Աբեին։ Նա բեմում ելույթ էր ունենում Նարա քաղաքում։ Աբեին ուղեկցող կոստյումներով մարդիկ սկսել են փախչել, իսկ ոստիկանները ձեր-բակալել են կր-ակողին և առգրավել նրա ատր-ճանակը։
Քաղաքական գործիչը մա-հացել է հիվանդանոցում ար-յան կորստից։
Հիշեցնենք, որ Աբեն սպա-նվել է, երբ նա ելույթ է ունեցել Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի ընտրություններից առաջ։
Քաղաքական գործչի վրա կր-ակել է Նարա քաղաքի 40-ամյա բնակիչ Տեցույա Յամագամին, ով երեք տարի ծառայել է ծովային ինքնապաշտպանության ուժերում։