Թուրքական իշխանամետ քաղաքական վերլուծաբանները թուրքական հեռուստալիքի եթերում բացեիբաց խոսել են հունական կղզիներ ռшզմшկшն ներխnւժմшն մասին։
Քաղաքական վերլուծաբան Հական Բայրաքչըին Հունաստանի քարտեզի առջև կանգնած առաջարկել է, որ Թուրքիան գրավի «հունական որոշ կղզիներ», որպեսզի «Հունա- Ամերիկյան քաղաքականությունը փլուզվի»։
«Ոչ մի բան այլևս պետք չի հաշվարկել: Թուրքիան ճարմանդը պետք է գցի և վայրէջք կատարի երկու կղզիների վրա: Հունաստանի արտաքին քաղաքականությունը կփլուզվի և այդպեսով կփլուզվի նաև ԱՄՆ քաղաքականությունը:»
Հաղորդմանը մասնակցող լրագրողները, և գլխավոր խմբագիրները հավանություն են տվել վերլուծաբանի ծшյրшհեղ հռետորաբանությանը, որը նույնական է Էրդողանի կառավարության հռետորաբանությանը։
Թուրքական հայտնի լրատվամիջոցներից մեկի խմբագիրն էլ իր հերթին հայտարարել է, որ իրեն զայրացրել է Հունաստանում ամերիկյան ներկայությունը՝ Հունաստանը բնութագրելով որպես «ամերիկյան նոր պետություն»։
Հաքանը, մասնավորապես, ասել է. «Հունաստանը դառնում է ԱՄՆ նահանգ։ Ինչո՞ւ ենք մենք դա ասում: Որովհետեւ կարծես ԱՄՆ-ի ծրագիր կա, որն իրականացվում է Հունաստանի միջոցով։»