Այսօր՝ հունիսի 29-ին, լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց , որ Ռուսաստանը կրկին Թուրքիային կոչ է անում ձեռնպահ մնալ Սիրիայի հյուսիսում այնպիսի քայլերից, որոնք կսպ-առնան լարել իրավիճակը տարածաշրջանում։
«Մենք կոչ ենք անում մեր թուրք գործընկերներին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են հանգեցնել լար-վածության վտ-անգավոր սր-ացմանը։ Առանց Սիրիայի օրինական իշխանությունների համաձայնության ռազ-մական գործողությունները կհամարվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության խախ-տում»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Նշենք , որ անցած երկուշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է , որ Թուրքիան նոր ռազ-մական գործողություններ կսկսի Սիրիայում, հենց որ ավարտվեն նախապատրաստական աշխատանքները։