Թե ինչպես են ցուցարարները Շրի Լանկայի նախագահի տանը փողով պարկեր հայտնաբերում . (տեսանյութ)

Շրի Լանկայի բողոքի շարժման ղեկավարները հայտնել է, որ ցուցարարները Շրի Լանկայի նախագահ Գոտաբայ Ռաջապասկայի տանը փողով պարկեր են հայտնաբերել։ Գումարը հաշվելուց հետո պարզել են, որ նախագահը տանը պահել է մոտ 18 մլն ռուփի (1,5 մլն ԱՄՆ դոլար)։

«Երեկ ցուցարարները նախագահի տանը հայտնաբերված գրեթե 18 միլ ռուփի են հանձնել Ֆորտ ոստիկանական բաժանմունքի պետին»,- ասել է GotaGoGama-ն։

Հաղորդվել է նաև, որ տանը հայտնաբերվել է շքեղ մեքենաների նախագահական պարկ։

Նշենք , որ հուլիսի 9-ին ցուցարարները Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում ներխ-ուժել էին նախագահի նստավայր։ Ոստիկաններն ու զի-նվորականները փորձել են կանգնեցնել ամբոխին՝ օդ կրակելով և վահաններով պատ կառուցելով, սակայն չեն կարողացել զսպել գրոհը։

Նախագահը տանը չի եղել. Նախատեսված հանրահավաքի նախօրեին՝ հուլիսի 8-ին, նրան տեղափոխել են անվտանգ վայր։ Վարչապետ Ռանիլ Վիկրամասինգեն նույնպես լքել է իր նստավայրը։

Հիշեցնենք՝ Շրի Լանկան ներկայում ապրում է վերջին 70 տարվա ամենավատ տնտեսական ճգն-աժամը։ Արտարժույթի պահուստները նվազել են ռեկորդային նվազագույնի, պետությունը գործնականում արժույթ չունի ներկրվող սննդամթերք, դեղորայք և վա-ռելիք գնելու համար։ Շրի Լանկայի էներգետիկայի նախարար Կանչան Վիժեսեկերի խոսքով՝ Ուկրաինա ռուսական ներխ-ուժումը սր-ել է իրավիճակը։ Համաշխարհային ճգն-աժամը հանգեցրել է վառ-ելիքի պակասի և պարենային ապրանքների գների աճի։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս