Հունաստանի վարչապետ . «Թուրքիան թող լավ իմանա Հունաստանը կօգտագործի իր դաշինքները ԵՄ-ում, ԱՄՆ-ում և կպաշտպանի իր ազգային շահերը»

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը երեքշաբթի օրը ԵՄ արտահերթ երկօրյա գագաթնաժողովի ավարտից հետո ասել է, որ Հունաստանը երբեք չի դիմի Թուրքիայի հետ լшրվшծnւթյшն բարձրացմանը։

«Հունաստանը վստահ է և ունի իր կողքին ուժեղ դաշնակիցներ: Ցավալի է, որ Թուրքիան կորցրել է Հունաստանի հետ հարաբերությունները բարելավելու ևս մեկ հնարավորություն։ Թուրքական կnրծшնիչների թռիչքները հունական կղզիների վրայով լավ տեղ չեն տանում, Թուրքիան պետք է հասկանա, և թող լավ իմանա , որ Հունաստանը կօգտագործի իր դաշինքները Եվրամիությունում, ԱՄՆ-ում և այլուր և կպաշտպանի իր ազգային շահերը։» , — ասել Հունաստանի վարչապետը:

Կիրիակոս Միցոտակիս ասել է , որ տեղեկացրել է իր ԵՄ գործընկերներին, թուրքական սադրանքների աճի մասին և կոչ արել եթե Թուրքիան շարունակի իր վարքագիծը, ապա հունիսին քննարկել Թուրքիայի հարցը ԵՄ հերթական գագաթնաժողովում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս