Ռուսաստանը հույս ունի, որ Թուրքիան կհրաժարվի Սիրիայում նոր ռազ-մական գործողությունից քրդական ուժերի դեմ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը։
Նրա խոսքերով, Մոսկվան շարունակում է հասնել Անկարայի կողմից գործողության անցկացման հրաժարման։
«Շարունակում ենք նրանց հետ աշխատել։ Հուսով եմ, որ պայմանավորվածություն ձեռք կբերվի քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով հարցը լուծել»,- ասել է Բոգդանովը։
Հիշեցնենք, որ Թուրքիան առաջիկայում պատրաստվում է ներխ-ուժել Սիրիայի հյուսիս։ բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են։