Ֆրանսիան և Հայաստանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն հարցեր

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությանն առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը:

«Եվրոսատորի 2022» սպառազ-ինության միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Փարիզում է գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը։

Հունիսի 13-ին կայացել է Կարեն Բրուտյանի և Ֆրանսիայի Հանրապետության զի-նված ուժերի նախարար Սեբաստիան Լեքորնի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս