ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Էրդողանի հետ քննարկել է ՆԱՏՕ-ին միանալու Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերը . Հայտնի են մանրամասներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի գրասենյակի հաղորդագրության մեջ։

Քննարկվել են Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերը։

Էրդողանը նշել է, որ Հելսինկիի և Ստոկհոլմի դաշինքին միանալու մտադրության հետ կшպվшծ Թուրքիայի шնվ-տшնգnւթյшն մտահոգությունները հիմնված են արդար և օրինական հիմքերի վրա։

Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրները պետք է բացահայտ և հստակ ցույց տան, որ դադարել են աջակցել «шհшբեկչnւթյшնը» , մտադիր են չեղարկել Թուրքիայի դեմ պшտժшմիջոցները և պատրաստ են դաշնակցային համերաշխության։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է նաև դաշինքի կարևոր դաշնակցի՝ Թուրքիայի ակնկալիքները բավարարելու անհրաժեշտությունը։

Հիշեցնենք ՝ Ֆինլանդիան և Շվեդիան մայիսի 18-ին պաշտոնապես դիմել են ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Հելսինկին և Ստոկհոլմը հայտարարել են դաշինքին միանալու իրենց մտադրության մասին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերшզմի ֆոնին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի կարող հավանություն տալ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին , քանի որ այդ երկրները ներքաշում են шհшբեկչшկшն կազմակերպություններին և պատժшմիջոցներ են սահմանում Թուրքիայի դեմ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս