Նոր Լարվածություն . Իրաքը Թուրքիայից հետ է կանչում իր դեսպանին . Կա 8 զ ոհ

Իրաքը խորհրդակցությունների համար հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին:

Բաղդադը մեղադրել է Անկարային հյուսիսային Իրաքի Դոհուկ նահանգում գտնվող լեռնային հանգստավայրին հարվ-ածներ հասցնելու մեջ։ Հարձ-ակման հետևանքով զ-ոհվել է 8 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, 23 մարդ վիր-ավորվել է։

Իրաքյան լրատվամիջոցները հաղորդում են, որ հանգստավայրը գնդակ-ոծվել է Թուրքիայի տարածքից։

Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմին թվիթերում գրել է. — «Թուրքական ուժերը կոպտորեն խախտել են Իրաքի ինքնիշխանությունը»։

Տասնյակ իրաքցիներ հավաքվել են Բաղդադում Թուրքիայի դեսպանատան դիմաց՝ բողոքելու հարձ-ակման դեմ։

Պաշտոնական Անկարան հերքում է այդ մեղ-ադրանքները։

Թուրքիան պարբերաբար օդային հարվ-ածներ է հասցնում և հատուկ ջոկ-ատայինների է օգտագործում Իրաքում և Սիրիայում քրդական զի-նված խմբավորումների դեմ, որոնք համարում է ահաբ-եկչական կազմակերպություններ։

ԱՄՆ-ը հայտարարել է, որ աջակցում է Իրաքի ինքնիշխանությանը: «Քաղաքացիների սպա-նությունն անընդունելի է. Բոլոր պետությունները պետք է հարգեն միջազգային իրավունքով ստանձնած իրենց պարտավորությունները՝ ներառյալ քաղաքացիական անձանց պաշտպանությունը», — հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս