Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի հայտնել է, որ ռուսական «Ժիբեկ Ժոլի» նավին, որը գողացված ուկրաինական հացահատիկ է տեղափոխում, թույլ է տրվել լքել թուրքական Կարասու նավահանգիստը։ Ուկրաինայի ԱԳՆ-ն դա անվանել է անընդունելի իրավիճակ և կանչել է Կիևում Թուրքիայի դեսպանին։
«Մենք ցավում ենք, որ ռուսական «Ժիբեկ Ժոլի» նավին՝ գողացված ուկրաինական հացահատիկով, թույլ է տրվել լքել Կարասու նավահանգիստը՝ չնայած թուրքական իշխանություններին քրեական գործի ապացույցների ներկայացմանը: Կիևում Թուրքիայի դեսպանը կհրավիրվի Ուկրաինայի ԱԳՆ՝ բացատրություն տալու այս անընդունելի իրավիճակի կապակցությամբ», — ասել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Օլեգ Նիկոլենկոն։
Նշենք , որ Ուկրաինայի ԱԳՆ-ն նավը և բեռը ձեր-բակալելու հարցում էր ուղարկել Թուրքիա: