Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խոսել է այսօր Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների հանդիպման մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թվիթերի իր սոցիալական ցանցում անդրադարձել է այսօր Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպմամ մասին , շեշտելով , որ ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության անցկացումը Թբիլիսիում:

Կառավարության ղեկավարը նշում է, որ Վրաստանը հավատարիմ է մնում երկխոսության ձևաչափով հանդիպումներ հյուրընկալելու գաղափարին։

«Վրաստանը հավատարիմ է մնում դրական դեր խաղալու և երկխոսության ձևաչափով հանդիպումներ անցկացնելու գաղափարին՝ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար։ Խաղաղությունն անհրաժեշտ է մեր ազգերի բարօրության համար»,- ասված է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի թվիթերյան էջում։

Հիշեցնենք , որ այսօր Թբիլիսիում տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս