Շվեյցարիայի SRF հեռուստաընկերություն անդրադարձել է թուրքական «Բայրաքթարներ»֊ին։
֊Արտահանելով ռազ-մարդյունաբերական համալիրի արտադրանք ՝ Թուրքիան ճնշում է գործադրում ոչ միայն ՆԱՏՕ-ի, այլ նաև Ռուսաստանի վրա:
֊ Արևմտյան երկրները, Իսրայելը, Միացյալ Նահանգները , նաև Չինաստանը հուզմունքով են դիտում, թե ինչպես թուրքերը կարողացան ստեղծել իրենց անօդաչու ինքնաթիռը, փաստորեն, шրգելքի տակ և առանց արտաքին օգնության:
֊ Անկարան մար-տական պայմաններում արդեն ապացուցել է, որ թուրքական անօդաչու թռչող սարքերը կարող են լուրջ ճնշում գործադրել մեծ խաղացողի` Ռուսաստանի վրա:
֊ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը տեղակայվել են Լիբիայում, Սիրիայում և Ղարաբաղում: Բոլոր դեպքերում կողմերը, որոնց ավանդաբար աջակցում էր Ռուսաստանը, հանձնվեցին թշ-նամուն: Նման բան այժմ կարող է տեղի ունենալ Ուկրաինայում:
֊Անկարան վտ-անգավոր խաղ է խաղում: Քանի որ Մոսկվան պարապ չի մնա, երբ թուրքական ռազ-մական արդյունաբերության արտադրանքը ավելի ու ավելի է խոչ-ընդոտում Ռուսաստանի Դաշնության շահերին: Մյուս կողմից, Թուրքիան իրեն վստահ է զգում, քանի որ գնորդների ցանկը գնալով ավելի ու ավելի է մեծանում. Մարոկկոյից, Թունիսից, Կատարից մինչ Սաուդյան Արաբիա ՝ Հյուսիսային Աֆրիկայի և արաբական երկրների կեսը։
Արմեն Շահ