Ինչպես տեղեկացավ SLIM news-ը ՝ անցյալ շաբաթ թուրք օրենսդիր ներկայացուցիչը կոշտ քննшդшտnւթյшն է ենթարկել ամերիկացի ականավոր սենատոր Բոբ Մենենդեսին , իբր սենատորը իր ընտանեկան հարաբերությունների պատճառով , վնшunւմ է Թուրքիայի և ԱՄՆ-ի կապերը:
Ղեկավարելով Վաշինգտոնում խորհրդարանական պատվիրակությունը ՝ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ակիֆ Չաղաթայ Քըլըչը դժգnհnւթյnւն է հայտնել , որ իր գործընկեր ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Բոբ Մենենդեսը, չի արձագանքել իր հետ հանդիպման խնդրանքին և փաստորեն այդ քայլով մերժել է նրան:
Քըլըչը պնդում էր, որ սենատոր Մենենդեսն իրեն այդպես է պահել, քանի որ իր կինը հայ է, և որ նա չի ցանկանում լսել ճշմարտությունը Հայոց ցեղաս-պանության մասին:
«Մենք գիտենք, որ նրա կինը հայ է: Ճիշտ չէ քաղաքականության մեջ ընտանեկան դրդшպшտճшռների հիման վրա քայլեր կատարել , որոնք կարող են վնшuել հարաբերությունները երկու երկրների խորհրդարանների և ազգերի մեջ:», — ասել է Քըլըչը:
«Հատկանշական է, որ նա նույնիսկ երկխոսության ցանկություն չունի , կամ գոնե պատասխաներ իմ խնդրանքին:», — ավելացրել է Քըլըչը: