Էրդողանը Զելենսկու հետ զրույցում նորից հակառուսական հայտարարություն է արել

Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Այդ մասին հայատնել է Էրդողանի աշխատակազմը:

Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: Էրդողանը Զելենսկուն հայտնել է, որ Անկարան պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:

Թուրքիայի ղեկավարը հիշեցրել է, որ Անկարան շարունակում է քայլեր ձեռնարկել կրակի դադարեցման համար:

Այսօր ուշ երեկոյան Էրդողանը հեռախոսազրույց է ունենալու նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս