Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է պաշտպանական բյուջեի փոփոխությանը, որի արդյունքներով ավելի կդժվարանա Ֆ-16 կոր-ծանիչների տրամադրելը Թուրքիային՝ պահանջելով երաշխիքներ, որ Անկարան ոչ ի դեպքում չի ներխ-ուժի այդ ինքնաթիռներով Հունաստանի օդային տարածք, այս մասին հայտնում է ամեիկյան լրատվամիջոցները։
Կոնգրեսի Ներկայացուցիչներից կողմ է քվեարկել 244 կոնգրեսական, դեմ՝ 179: Նախաձեռնությունը եղել է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ Ֆրենկ Փալոնի և Քրիս Պապասի։
Երբ Ներկայացուցիչների պալատը կքվեարկի 850 միլիարդ դոլար արժողությամբ պաշտպանական բյուջեն, այդ ժամանակ Սենատը կհաստատի փաստաթղթի իր տարբերակը: Դրանից հետո երկու պալատները պետք է մշակեն փաստաթղթի համախմբված տարբերակը։
Հիշեցնենք, որ ԱԱմերիկայի Միացյալ Նահանգները Թուրքիային պատ-ժել է ռուսական Ս-400 զենիթահ-րթիռային համակարգերի գնման համար և հեռացրել Ֆ-16 կործանիչների արտադրության ծրագրից։