Էդուարդ Սպերցյանը ծնվել է 2000 թվականի հունիսի 7-ին Կրասնոդար քաղաքում։ 10 տարեկանից մարզվել է «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի ակադեմիայում։
2018 թվականից սկսել է հանդես գալ Ռուսաստանի Դաշնության ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգայի «Կրասնոդարի 2» ֆուտբոլային ակումբում։ «Կրասնոդարի 2»-ի կազմում Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայում նորամուտը նշել է 2020 թվականին, 9 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։
Դրանից հետո Էդուարդ Սպերցյանը սկսել է հանդես գալ Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Կրասնոդար» ակումբի հիմնական կազմում։
2021 թվականի փետրվարին ընդգրկվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Առաջին ելույթն անցկացրել է մարտի 31-ին՝ Աշխարհի 2022 առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Ռումինիա (3-2) խաղին և դարձել մեկ գոլի հեղինակ։
Իր հարցազրույցներից մեկում Սպերցյանը ասել է .
«Հպարտ եմ, որ կրում եմ Հայաստանի հավաքականի մարզաշապիկը։ Չնայած ես ծնվել եմ Ռուսաստանում, բայց ինձ հայ եմ համարում։ Ես շատ գոհ եմ, որ պաշտպանում եմ իմ հայրենիքի պատիվը։»
Նշեք , որ այսօր ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին տուրում Հայաստանի ֆուտբլի ազգային հավաքականը Երևանում մրցում էր Իռլանդիայի ընտրանու հետ և 1-0 հաշվով հաղթանակ տարավ , իսկ գոլի հեղինակն էր Էդուարդ Սպերցյանը: