Չավուշօղլուն նորից шնհիմն պնդnւմներ է արել Թուրքմենստանում Ադրբեջանի ԱԳՆ Բայրամովի հետ հանդիպման ժամանակ

Այսօր Աշխաբադում տեղի է ունեցել Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: Այդ մասին Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է իր Թվիթթերի էջում:

Հանդիպումը կայացել է Աշխաբադում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) ԱԳ նախարարների ժողովի շրջանակներում:
«Ջեյհուն Բայրամովի հետ քննարկեցինք տարածաշրջանում վերջին գործընթացները։ Պայմանավորվեցինք շարունակել համատեղ քայլերը»,- Թվիթերում գրել է թուրք նախարարը։

Ուշագրավ է, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) նիստի ժամանակ Չավուշօղլուն կրկին խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի մասին», որի մասին ոչ մի հիշատակում չկա Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված համատեղ հայտարարության մեջ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս