Թուրքիան կիրակի օրը զրա-հատեխնիկա և ռազ-մական ուժեր է ուղարկել Սիրիայի Ռաքքա նահանգի հյուսիս։ Ինչպես հայտնում է սիրիական լրատվամիջոցները , թուրքական ռազ-մական շարասյունը մտել է Այն Իսա շրջան՝ ռազմավարական M4 մայրուղու մոտ, որը կապում է Սիրիայի արևմտյան և արևելյան շրջանները։
Այս ամենը տեղի է ունենում Թուրքիայի հնարավոր ռազ-մական գործողության համատեքստում Սիրիայի հյուսիում քրդական ուժերի դեմ:
Ականատեսների վկայությամբ՝ թուրքական ուժերը Այն Իսա են տեղափոխել մի քանի զրա-համեքենաներ, ռազ-մական մեքենաներ, բեռնատարներ՝ զի-նամթերքով ու տեխնիկական սարքավորումներով։
Այն Իսայի վերահսկողության տակ առնելը Թուրքիային թույլ կտա վերահսկողություն հաստատել մայրուղու վրա և կտրել Քոբանիի քրդական շրջանը (արաբական անունը Այն ալ-Արաբ) Եփրատ գետի արևելյան ափին գտնվող Էլ Քամիշլի քաղաքից, որտեղ գտնվում են քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDS) շտաբը։
Թուրքական կողմը դեռևս չի հաստատում այս տեղեկատվությունը: