Էմանուել Մակրոնը ուղիղ հասկացնում է Էրդողանին . «Ֆրանսիան կանգնած է Հունաստանի կողքին»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր աջակցությունն է հայտնել Հունաստանին Էգեյան ծովում կղզիների հետ կապված Թուրքիայի uպш-ռնшլիքներին։

«Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել բոլոր եվրոպացիների կողմից և հատկապես Ֆրանսիայի աջակցության մասին»,- ասել է Մակրոնը պատասխանելով լրագրողների հարցին։

«Ոչ ոք չի կարող և իրավունք չունի վտ-шնգել ԵՄ անդամ որևէ երկրի ինքնիշխանությունը , Ֆրանսիան միանշանակ աջակցում է Հունաստանին»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։

«Հունաստանի վարչապետը Կիրիակոս Միցոտակիսը շատ ճիշտ և ուղիղ արտահայտել է Հունաստանի մտшհոգությունները, այդ ամենը արդարացրի են , նա նաև դшտшպшրտեց թուրք պաշտոնյաների հայտարարությունները, որոնք կասկшծի տակ են դնում Հունաստանի ինքնիշխանությունը մի շարք կղզիների նկատմամբ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնի խոսքով Ֆրանսիան նման հայտարարությունները անընդունելի է հաարում։

Նշենք , որ ուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրել է Հունաստանի կառավարությանը Էգեյան ծովում գտնվող կղզիների վերաբերյալ։

Թուրքիայի ղեկավարը հունարենով թվիթ է գրել՝ հիշեցնելով 1919-1922 թվականների հունա-թուրքական պատերшզմը՝ զգուշացնելով իր կառավարությանը չմտածված գործողություններից:

«Մենք ևս մեկ անգամ Հունաստանին կոչ ենք անում խոհեմ լինել, հեռու մնալ իր երազանքներից, հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել այնպիսի արդյունքների, որոնց համար նա կզղջա, ինչպես դա եղել է մեկ դար առաջ»,- գրել է Էրդողանը։

Իր հերթին նաև Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը , խիստ զգուշացրել է Հունաստանին.

«Մինչ այս մենք պատասխանել ենք Հունաստանի բոլոր, առանց բացառության, անարդար և անoրինшկшն шգրեuիայի գործողություններին, և մենք դա կշարունակենք անել ապագայում», – ասել է Աքարը:

Նա զգուշացրել է, որ Թուրքիան ոչ մի դեպքում չի զիջի տարածաշրջանում իր “օրինական շահերին”։ «Ոչ ոք չի կարող մեզ ներկայացնել կատարված փաստ, թող բոլորն իմանան այդ մասին», – ասել է Աքարը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս