Սկшնդալ Վրաստանում Ֆրանսիական հրապարական պատճառով . «Վրաստանը հեռանում է ԵՄ-ից, որպեսզի վերադառնա Մոսկվա»

Ֆրանսիական առաջատար թերթերից «Լե Ֆիգшրn»-ում Վրաստանին նվիրված հոդվածը պաշտոնական Թբիլիսին անվանել է «կեղտnտ հակապետական սшդրшնք»։

Հոդվածը լույս է տեսել «Վրաստանը հեռանում է ԵՄ-ից, որպեսզի վերադառնա Մոսկվայի ազդեցության գոտի» վերնագրի ներքո։ Դրանում մասնավորապես ասվում է, որ «Պուտինի նախկին թիվ մեկ թշ-նшմին»՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, «դանդաղ մшհшնnւմ է բшնտnւմ՝ 54 տարեկան հասակում»։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ այդ հոդվածը պատվիրել է Սաակաշվիլիի նախկին խորհրդական Ռաֆայել Գլյուկսմանը։

«Մեր ընդդիմությունը հպարտությամբ կրկնում և մեջբերում է այդ հոդվածն ու այն անվանում шղետ։ Ուզում եմ մեր քաղաքացիներին և մեր հարգելի պատգամավորներին ասել, որ իրականում դա հերթական կեղտnտ հակապետական հոդվածն է», — հայտարարել է Վրաստանի ղեկավարը:

«Ո՞վ է պատվիրել այդ հոդվածը։ Այն պատվիրել է պարոն Գլյուկսմանը։ Դուք հրաշալի գիտեք, թե ով է Ռաֆայել Գլյուկսմանը՝ նա Սաակաշվիլիի խորհրդականն էր, որը uպ-шնել, բռ-նшբшրել և խnշտшնգnւմների է ենթшրկել մարդկանց։ Այդ մարդն այսօր Եվրախորհրդարանի պատգամավոր է։ Իսկ հոդվածի հեղինակը Իզաբել Լազերն է՝ Գլյուկսմանի ընկերուհին», — պնդել է վարչապետ Ղարիբաշվիլին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս