Կրիտիկական իրավիճակ Թուրքիայի՝ Սիրիայի հետ սահմանին. Ռուսաստանը դես անտայիններ է ուղարկել , Թուրքիան բա նակ է հավաքում

Սիրիայի հյուսիսում սահմանամերձ շրջաններից ստացված վերջին լուրերի համաձայն՝ Թուրքիան կրկին սկսել է ռազ-մական ուժեր կենտրոնացնել Թել Ռիֆաթ և Մանբիջ շրջաններում։

Ընդդիմադիր «Սիրիայի ազգային բա-նակի» հազարավոր մար-տիկներ թուրքական բան-ակի վերահսկողության տակ գտնվող Ազեզ բնակավայրից տեղափոխվել են առաջնագիծ՝ Թել Ռիֆաթի ուղղությամբ։

Թուրքական հեռուստաընկերության տեսահաղորդագրության մեջ երևում է մի քանի հարյուր ջիպերից և պիկապներից բաղկացած շարասյունը՝ Թուրքիայի կողմից աջակցվող ընդդիմադիր զի-նված ուժերի զի-նվորներով:

Անկարայի հեռուստաալիքը նշում է, որ թուրքական բա-նակը «ցանկացած պահի կարող է» հինգերորդ ռազ-մական գործողությունը սկսել Քրդական աշխատավորական կուսակցության դեմ Սիրիայի հյուսիսում։ Հաղորդվում է, որ Թուրքիայի զի-նված ուժերը երեկ երեկոյան լրացուցիչ ուժեր ու տեխնիկա են կենտրոնացրել Թել Ռիֆաթի ուղղությամբ։

Դեռ մայիսին Անկարան հայտարարել էր Սիրիայի հյուսիսում PKK/YPG ուժերի դեմ նոր ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին։ Այդ ժամանակից ի վեր ռազ-մական գործողությունների նախապատրաստումը շարունակվում է, թեև վերջին մի քանի շաբաթների ընթացքում թուրք պաշտոնյաները գնալով ավելի քիչ են հիշատակում մոտալուտ գործողության մասին։ Նույնիսկ առանձին տեղեկություններ կային, որ իբր գործողությունը հետաձգվում է անորոշ ժամանակով։

Գաղտնիք չէ նաեւ, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Իրանը դեմ են Թուրքիայի ռազ-մական գործողությանը։ Հատկապես Վաշինգտոնն ու Մոսկվան բազմիցս հորդորել են Անկարային ձեռնպահ մնալ այդ քայլից։ Նույն նպատակով օրեր առաջ Անկարայում բանակցություններ է վարել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։ Ավելի ուշ Աբդոլլահյանն այցելել է Դամասկոս, որտեղ, ըստ Սիրիայի արտգործնախարարության աղբյուրների, փորձել է միջնորդ լինել Բաշար ալ-Ասադի վարչակարգի և Անկարայի միջև։ Սակայն, դատելով հետագա իրադարձություններից, Իրանի միջնորդական առաքելությունը ձախողվեց։

Թուրքիայի կողմից նոր ռազ-մական գործողության նախապատրաստման ֆոնին Ռուսաստանը զարգացնում է իր ռազ-մական ներկայությունը տարածաշրջանում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետախ-ուզության գլխավոր վարչությանը կից կայքը հայտնում է, որ անցած կիրակի մոտ 300 ռուս դես-անտայիններ լրիվ զի-նված ժամանել են Ղամիշլի (Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիային սահմանակից քաղաք-խմբ.): Նախօրեին այստեղ վայրէջք է կատարել ևս երկու ռուսական ինքնաթիռ՝ դեսանտայիններով։ Ընդամենը երկու շաբաթվա ընթացքում Սիրիա է տեղակայվել մոտ 600 մարտիկ։

Հաղորդվում է նաեւ, որ Ռուսաստանը, Թուրքիայի ռազ-մական գործողությունը կանխելու նպատակով, մտադիր է մի շարք ավիահ-արվածներ հասցնել «Սիրիայի ազգային բա-նակի» զի-նյալների կենտրոնացման դիրքերին ու տարածքներին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս