Թուրքիայի անվանի ֆինանսիստ . «Թուրքիան ա ղետի է հասել»

Թուրք անվանի ֆինանսիստ, դոտկորական ատենախոսությունը ԱՄՆ-ում պաշտպանած Օզգուր Դեմիրթաշը դժգոհել է թուրքական կառավարության տնտեսական քաղաքականությունից։ «Է րմենիհшբեր»

«Հարյուր անգամ գրեցի, հազար անգամ ասացի, որ այս բռնած ճամփան բնավ ճամփա չէ։ Կառավարության կիրառած մեթոդները տնտեսագիտության ոչ մի ​​գրքում չկան։ Եվ ահա դրանք Թուրքիային աղետի են հասցրել։ Կառավարությունը պիտի ուշադրություն դարձնի հատկապես վարկային դեֆոլտի սվոփին (CDS)»,- գրառում է արել Օզգուր Դեմիրթաշը Թվիթերում։

Պրոֆեսոր Դեմիրթաշը Թուրքիայի նախկին վարչապետ (1993-1996թթ.) Թանսու Չիլլերի կառավարության գործունեությունը ժամանակի անվանել էր «99 տարվա ամենավատ տնտեսական կառավարում»։

Իսկ հիմա համարում է, որ Չիլլերի կառավարությունն իր բոլոր վատ ցուցանիշներով հանդերձ 2-րդ տեղում է՝ Էրդողանի վարչակազմի համեմատ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս