Թուրքերը Վանի նահանգում հայտնաբերել են մ.թ.ա. ուրարտական ​​թագավոր Սարդուրի II-ի ամրոցին կից պալատական գեր եզմшնnցը

Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ թուրք հնագետները հայտնաբերել են մ.թ.ա. ուրարտական ​​գերե-զմшնnցի 45 սափորներ:

Թուրք հնագետները Վանի նահանգի Գյուրպինար շրջանում գտնվող Չավուշթեփե ամրոցի նեկրոպոլիսում պեղումների ժամանակ հայտնաբերել են ուրարտական ​​գերեզմանոցի 45 սափոր: Ամրոցը, որի տարածքում հայտնաբերվել են գերե-զմшնшսափորները, կառուցվել է մ.թ.ա ուրարտական ​​թագավոր Սարդուրի II-ի կողմից: Պեղումները վերահuկող թուրք պրոֆեսոր Ռաֆեթ Չավուշօղլուն խոսել է բացառիկ գտածոների մասին.

«Այս տարվա պեղումների ամենակարևոր գտածոները այս սափորներն են: Ուրարտույում մարդու մարմինը դիш-կիզելnւց հետո այն տեղադրվել է սափորների մեջ , և թш-ղվել գերեզ-մшնnւմ: Այս պահի դրությամբ մենք գտել ենք 45 սափոր: Այս սափորների վրա անցքեր կան այն արվել է , որպեսզի հոգին կարողանա դուրս գալ սափորից , ուրարտացիները այդպես են կարծել: Այս վայրը կարող ենք անվանել պալատական սափորների դաշտ: Ըստ նախնական վարկածի , դրանք օգտագործվել են 2750 տարի առաջ : Ավելի մանրամասն լաբորատորիայում ուսումնասիրելուց հետո կխոսենք: Վստահ եմ արդյունքները մեզ կարևոր տեղեկություններ կտան:» , — ասել է թուրք պրոֆեսորը:

Նշենք ,որ Չավուշթեփեում գտնվող Սարդուրի II-ի ամրոցը հայտնաբերվել է 2017 թվականին: Այդ ժամանակից ի վեր այնտեղ ամեն տարի պեղումներ են կատարվում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս