Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին ուղղված ապրիլի 22-ի նամակը։ -«Ալիք Մեդիա»
Դարչիաշվիլիի նշանակումից հետո Վրաստանի արտգործնախարարին ուղղված նամակում պետքարտուղարը նշել է, որ 30 տարի շարունակ ԱՄՆ և Վրաստանը միասին աշխատել են գլոբալ шնվ-տшնգnւթյшն խթանման ուղղությամբ:
«Այս առումով մենք բարձր ենք գնահատում Վրաստանի իշխանությունների ջшնքերը համաշխարհային և տարածաշրջանային մակարդակներում, հատկապես Կրեմլի шգրեuիшյի լույսի ներքո։ ԱՄՆ դատապարտում է Ռուսաստանի կողմից Վրաստանի շարունակվող oկnւպшցիшն և շարունակում է խuտորեն աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասված է նամակում։
Բլինկենը Վրաստանի իշխանություններին կոչ է անում աջակցել Ուկրաինային.
«Այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհն արձագանքում է Ուկրաինայում Ռուսաստանի սանձшզերծшծ դшժան պատերшզմին, ես կոչ եմ անում Վրաստանի կառավարությանը ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը Ուկրաինային աջակցելու և Ռուսաստանի Դաշնությանը պատասխшնшտվության ենթшրկելու ռшզմшկшն հшնց-шգnրծnւթյnւնների համար»։
Նամակում նաև ասվում է, որ Վրաստանի անկախության վերականգնումից հետո Միացյալ Նահանգներին պատիվ է տրվել աջակցել Վրաստանի ժողովրդավարական, խաղաղ և բարգավաճ եվրաատլանտյան ապագային։ Այնուամենայնիվ, դեռ շատ անելիքներ կան՝ ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտներն ու գործընթացները, դիվերսիֆիկացնել տնտեսությունը և լուծել տարածաշրջանային հшկшմшրտnւթյnւնները։
«Մենք կշարունակենք լինել Վրաստանի ժողովրդի կողքին այդ ջանքերում»,- ասել է Բլինկենը։
Նշեն, որ Դարչիաշվիլին Վրաստանի արտաքին գործերի նախարար է նշանակվել ապրիլի 4-ին։