Ադրբեջանի կառավարության հրավերով հուլիսի 10–ին, oկnւպшցվшծ Շուշի էին այցելել այդ երկրում տարբեր պետությունների դեսպաններ , որոնց մեջ Չինաստանի դեսպանը իր հիյացմունքն է հայտնել Ադրբեջանի կառավարությանը .
Ադրբեջանում Չինաստանի դեսպան Գո Մինը
«Ադրբեջանը շատ գեղեցիկ երկիր է, դեսպանն ասել է, «շատ ուրախ է գտնվել Ղարաբաղում ՝ Շուշայում(Շուշի)» ։
«Կարճ ժամանակահատվածում նման հսկայական աշխատանք է կատարվել ։ Ես շատ հարուստ տպավորություններ ունեմ» .հավելել է նա։ — Արմեն Շահ
Նշենք , որ սա արդեն երկրորդ դեպքն է , որ Ադրբեջանում գտնվող Չինաստանի դեսպանը հակահայկական պահվածք է ընդունում:
Օրեր աաջ ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածվել էր տեղեկություն , որ Ադրբեջանում Չինաստանի դեսպան Գո Մինը
ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Ջաբբարովի հետ հանդիպման ժամանակ ասել էր . «Զանգեզուրի միջանցքը ներդրում կունենա «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տրանսպորտային նախագծում»:
Այս հայտարարությունից հետո ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնը հերքեց ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը և հայտարարեց , որ նման արտահայտություն չի արվել։
Փորձենք սպասել ՀՀ-ում Չինաստանի դեսպան պարոն Ֆան Յոնից նոր պատասխանների արդեն այս նոր դրվագի համար , արդյո՞ք պարոն Ֆան Յոնը կհերքի Ադրբեջանում Չինաստանի դեսպան Գո Մինի կողմից արված հայտարարարությունը oկnւպшցվшծ Շուշիում , թե….
Հիշեցնենք , որ Ադրբեջանի կառավարության հրավերով հուլիսի 10–ին, Շուշի այցելած 46 պետությունների դեսպանների թվում բացակայում էին երեք տերությունների ՝ ԱՄՆ – ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները։ Այսօր նաև պարզ դարձավ , որ Շուշի չեն մեկնել նաև Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները: Շատ դեսպաններ մեկնել էին, բայց լուռ առանց որևէ հայտարարությունների։