Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը ահավոր ցшվnտ է տանում այն փաստը , որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի դեսպանները չեն ընդունել Ադրբեջանի կառավարության հրավերը եւ հրաժարվել են մեկնել Շուշի , հանդես գալով հայտարարությամբ.
«Մինսկի խումբը վերջնականապես մեռ-шվ… 3 պետությունների դեսպանները պետք է պաշտոնական ենթարկվեն հանրային մեկուսացման , (չընդունել նրանց եւ չընդունել նրանց կողմից որեւէ միջոցառմանը հրավերները), քանի դեռ նրանք չեն գնացել Շուշա (Շուշի): Յուրաքանչյուր ոք, ով կխшխտի այս կանոնը, պետք է ենթարկվի քննшդшտության լրատվամիջոցների կողմից:»,- իր էջում գրել է Ադրբեջանի նախկին արտգործնախարարը:
Հիշեցնենք , որ Ադրբեջանի կառավարության հրավերով երեկ` հուլիսի 10–ին, Շուշի այցելած 46 պետությունների դեսպանների թվում բացակայում էին երեք տերությունների ՝ ԱՄՆ – ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները։
Այդ երկրների դեսպանները չեն ընդունել պաշտոնական Բաքվի հրավերը և հրաժարվել են մեկնել Շուշի։ Դիվանագիտական կորպուսի այցը Շուշի կազմակերպվել էր Ադրբեջանի նախագահ Ալիևի հանձնարարությամբ: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: