Թուրքիայի ազգային ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը շնորհավորել է Վարդավառի տոնի կապակցությամբ բոլոր հայերին , մասնավորապես գրելով .
«Այսօր հայերիս Վարդավառի տոնն է: Մենք ջրում ենք միմյանց, և տոնում ենք կյանքի վերսկսումը Նոյի ջրհեղեղից հետո օրհնության ջրով: Այսպես էինք մենք նշում այս զվարճալի տոնը ՝ Վարդավառը Անատոլիայի բոլոր քաղաքներում: Միացեք մեզ հայերիս և նույնպես զվարճացեք: Ուրախ արձակուրդ բոլորիս:» , — գրում է Կարո Փայլանը:
Վարդավառը կամ Վարդեվառը , որպես քրիստոնեական տաղավար տոն՝ Քրիստոսի այլակերպություն կամ Քրիստոսի պայծառակերպություն, հայ ժողովրդական նախաքրիստոնեական և քրիստոնեական տոն, ըստ եկեղեցական տոնացույցի նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Գրիգոր Լուսավորիչը փոխել է Հիսուս Քրիստոսի այլակերպության տոնով։ Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է:
Վարդավառը հայկական ավանդական տոների շարքում ամենասիրելիներից մեկն է, ամառային ամենասիրված տոնը։ Քաղաքներում Վարդավառն ավելի շատ համարվում է մանկական տոն, երեխաները հենց այդպես էլ ասում են «ջրոցի խաղալ» կամ «Վարդավառ խաղալ», այսինքն՝ ուրախ ջրել անծանոթներին և անցորդներին։